25 05 2023

Փաշինյանի ու Ալիևի բանավեճը` ԵԱՏՄ նիստում



Ադրբեջանի նախագահ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի գիտաժողովի ժամանակ կրկի խոսեց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի մասին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստը նախագահող Վլադիմիր Պուտինից արձագանքի թույլտվություն խնդրեց ու մասնավորապես ասաց.

«Իր ելույթում Ադրբեջանի նախագահը կիրառեց մի արտահայտություն, որը վերջին տարիներում որպես գլխագիր է ծառայում Հայաստանի հանդեպ տարածքային ոտնձգություններ ներկայացնելու համար: Սա օգտագործվում է եռակողմ հայտարարության 9-րդ կետի շրջանակներում: Այնինչ այդ հայտարարությունում խոսվում է միայն մեկ միջանցքի մասին, որը պետք է լիներ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, և ցավոք սրտի, ապօրինաբար արգելափակվել է Ադրբեջանի կողմից: Մյուս կողմից ցանկանում եմ ընդգծել Հայաստանի կամքը՝ բացելու տարածաշրջանում բոլոր կումունիկացիաները՝ թե տնտեսական և տրանսպորտային: Սա շեշտվում է եռակողմ հայտարարության 9-րդ կետով: Շնորհակալություն»:

Պուտինն էլ իր հերթին ակնարկեց. «Բայց այն ինչ ես լսեցի Ադրբեջանի նախագահի ելույթում, այն էր, որ ստեղծվում են պայմաններ՝ 1991 թվականի սահմանները ճանաչելու համար: Սա հույս է տալիս ենթադրելու, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանավորվածություններ ձեռք կբերվեն տրանսպորտային ապաշրջափակման շուրջ»:

Ալիևն էլ ի պատասխան նշեց. «Պետք է վառ երևակայություն ունենալ ու շատ ջանք թափել իմ խոսքերում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություններ գտնելու համար: Այդպիսի հավակնություններ Ադրբեջանը չունի: Ինչ վերաբերում է «միջանցք» եզրույթին, ապա այն ուրիշի տարածքի հանդեպ հավակնություններ չի նշանակում, այն կիրառվում է նաև Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք միջանցքների համար: «Միջանցք»-ը միջազգային եզրույթ է և մարդիկ, ովքեր ծանոթ են միջազգային տերմիոնոլգիային, ապա դրան այնքան կարևոր նշանակություն չէին տա, ինչպես դա անում է Հայաստանի վարչապետը: Ես կարծում եմ, որ կա հնարավորություն խաղաղության համաձայնագիր կնքելու, հատկապես հաշվի առնելով այն, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի մաս»:

ՀՀ վարչապետը կրկին շեշտեց, որ եռակողմ հայտարարության մեջ միայն մեկ անգամ է շեշտվում «միջանցք» բառը, և այն վերաբերում է Լաչինի միջանցքին, որը պետք է գտնվեր ռուս խաղաղապահների հսկողության տակ: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ